Sunday, January 28, 2018

Fish Salad / Ձկով Սալաթ






Այս սալաթը եղբորս՝ Հայկի, սիրելի սալաթն է, քանի որ միշտ ինքն է պատրաստել ու հյուրասիրել մեզ,անպայման պետք է պատրաստվի մայոնեզով, հանկարծ չփորձեք նույնը պատրաստել թթվասերով ու պատրաստեք նախօրոք՝ ուտելուց 1օր  կամ 5-6 ժամ առաջ․․․

Tuesday, September 8, 2015

Hot / Կծու <Օստռի>

Սա վրացական հրաշալի ուտեստ է, որը հենց կոչվում է կծու և հենց անվանումը մեզ հուշում է, որ այն շատ կծու է ու միաժամանակ շատ համեղ:Այս ուտեստը վրացիները պատրաստում են հատուկ կավե ամանի` կեցիի մեջ, կեցիի մեջ շատ ավելի արագ ու համեղ է ստացվում <Օստռին> և մատուցելուց շատ յուրահատուկ շքեղ տեսք է հաղորդում սեղանին...

Tuesday, February 10, 2015

Hut Cake / Խրճիթ Տորթ


Այս խրճիթ տորթը անիմանալի համեղ է, սա կսիրեն այն մարդիկ, ովքեր սիրում են քաղցր կրեմի ու անհամ խմորի համադրությունը: Հետո իր միջուկի հաշվին համն ավելի հետաքրքիր է դառնում...Պատմելու փոխարեն ավելի լավ է սարքենք միասին :))

Sunday, July 20, 2014

Fish Filets Poached in White Wine with Mushrooms / Սնկով և Գինով Եփած Ձուկ


Եթե այս ճաշատեսակի պատրաստելուց առաջ ես լսեյի ձկան և սնկի համերի համադրության մասին, հաստատ կմտածեյի դրանք անհամատեղելի են, բայց արի ու տես, որ այդպես չէ :) 
Եվ դա ես գտա սիրելի Ջուլիա Չայլդի մոտ. մնացեք մեզ հետ 

Sunday, June 29, 2014

Macaroni with Broccoli & Mushroom / Բրոկոլիով ու Սնկով Մակարոն


Այս մակարոնը բրոկոլիի հետ չտեսնված նուրբ է ու համեղ /իհարկե եթե սիրում եք բրոկոլի և սունկ/: Նկարները նայելիս հասկացա, որ էլի եմ ուզում ուտել իրենից :))))

Sunday, April 27, 2014

Mushroom Soup With Cheese / Պանրով Սնկապուր

Այս սուպը շատ համեղ է և հագեցնող շատ փոքր քանակից:


Saturday, April 27, 2013

Mayonnaise / Մայոնեզ

Մայոնեզ պատրաստելուց հետո ես էլ ոչ մի անգամ մայոնեզ չեմ գնել, և նրանով է հարմար պատրաստելը, որ կարող ես նրան տալ նախընտրածդ համը: Մայոնեզ պատրաստելն առաջին հայացքից թվում է, թե շատ բարդ է, բայց դա կախված է, թե ինչով են պատրաստում` ավելի շուտ խառնում մայոնեզը:

Cabbage Salad With Pea / Կաղամբով Սալաթ Կանաչ Ոլոռով


Cabbage Salad / Կաղամբով Սալաթ

Գարնան հաճելի թարմությունը ավելի շատ զգալու համար հարկավոր է հաճախ պատրաստել նոր, թարմ կաղամբով սալաթ:

Saturday, February 16, 2013

Roast Chicken With Vegetables

Այս տապական շատ նուրբ ու հետաքրքիր համ ունի, որին լրացնում է բանջարեղենը. ես արդեն մի քանի անգամ պատրաստել եմ այս ճաշատեսակը, և ամեն անգամ ինձ թվում է, թե  բանջարեղենը քիչ է ստացվել (չնայած դրան, որ ամեն անգամ ավելի ու ավելի եմ ավելացնում քանակը): Առանձնահատուկ է հավը ոչ միայն իրեն համեմած համեմունքներից այլ նաև մարինացման եղանակից, որի շնորհիվ հավը հավասարաչափ ձեռք է բերում նույն համը:

Wednesday, March 14, 2012

Gutap / Գուտապ Կամ Կանաչեղենով Բլիթ

Այս բլիթներին կարելի է նաև անվանել Ժենգյալով հաց, սակայն այդպես չենք անվանում, քանի որ այստեղ օգտագործված են երևանցիներին հասանելի կանաչեղենի տեսակներ, իհարկե որոնք կարելի է փոփոխել ըստ նախասիրության ու ձեռքի տակ եղածի:

Tuesday, March 13, 2012

Chicken Balls / Հավե Գնդիկներ


Այս հավե գնդիկները պատրաստել է Սաթենիկը, այն շատ յուրօրինակ է և տոնական:

Tuesday, March 6, 2012

Jam Roll / Ջեմով Ռուլետ

Այս Ռուլետի պատրաստումը շատ մատչելի է ու շատ արագ, մանավանդ ձմռան ամիսներին պահածո ջեմերի վերջացնելու լավ միջոց է :)))

Monday, February 20, 2012

Chocolate Glaze / Շոկոլադե Ջնարակ /глазурь/


Այս ջնարակը /глазурь/ հիշեցնում էր Էսկիմո պաղպաղակին պատված շոկոլադե շերտը:

Custard / Եփած Կրեմ /Ձվով/


Այս կրեմը կարելի է օգտագործել շերտավոր խմորների ու բիսկվիթի դեպքում:

Eskimo Cake / Տորթ Էսկիմո

Այս տորթը շատ համեղ է և յուրահատուկ կրեմ ունի, այն շատ թեթև ու արտասովոր էր, իսկ գլազուրի հետ իսկապես հիշեցնում էր Էսկիմո պաղպաղակը:
Ես այն պատրաստեցի կլոր տարայի մեջ, քանի որ իմ փոքրիկի 3 ամսեկանի պատվին էր և ես պիտի տորթի վրա մոմեր շարեի, բայց սա ավելի ճիշտ է պատրաստել ջեռոցի ուղղանկյունի թավայի մեջ, որ հավասարաչափ կտորների բաժանելը հեշտ լինի:

Sunday, February 19, 2012

Mushroom & Chicken Risotto / Հավով ԵՎ Սնկով Ռիզոտտո

Այս Ռիզոտտոն ես եմ մոգոնել, իհարկե վստահ եմ, որ իտալական խոհանոցում այսպիսին հաստատ կա: Վաղուց ուղեղումս պտտվում էր այս ուտեստի պատրաստման եղանակը, իմ Ռիզոտտոների ցանկում կա տորթ Ռիզոտտո բանջարեղեններով, սա նույնի հավով և սնկովի տարբերակն է:

Tuesday, February 14, 2012

As a Sacivi / Համարյա Սացիվի

Այս Ճաշատեսակն անվանել եմ համարյա Սացիվի, որովհետև ես եմ այն մոգոնել: Այն հիշեցնում է Սացիվին, բայց ունի մի առավելություն, այն շատ արագ է պատրաստվում:

Wednesday, January 11, 2012

Peas balls / Սիսեռով կոլոլակներ

Սա շատ հեշտ պատրաստվող ճաշատեսակ է կամ աղցան: Հարմար է պատրաստել նաև պասի ժամանակ: Կարելի է մատուցել ապուրների և փլավների հետ: