Tuesday, February 10, 2015

Hut Cake / Խրճիթ Տորթ


Այս խրճիթ տորթը անիմանալի համեղ է, սա կսիրեն այն մարդիկ, ովքեր սիրում են քաղցր կրեմի ու անհամ խմորի համադրությունը: Հետո իր միջուկի հաշվին համն ավելի հետաքրքիր է դառնում...Պատմելու փոխարեն ավելի լավ է սարքենք միասին :))



  ՄԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

ԽՄՈՐԻ ՀԱՄԱՐ
250գ կարագ կամ մարգարին
1 բաժակ մածուն կամ թթվասեր
1թեյի գդալ սոդա
1ճաշի գդալ քացախ
3-4 բաժակ ալյուր

ՄԻՋՈՒԿԻ ՀԱՄԱՐ
Միջուկի համար կարող եք օգտագործել նաև լոխում, ընկույզի, բալի, խաղողի մուրաբա կամ կտերը հանած խուրմա, չիր, չամիչ և այն ինչ Ձեր երևակայությամբ կսազի

500գ Դդումի մուրաբա
500գ գիլասի մուրաբա
1/2 բաժակ մանրացրած ընկույզ

ԿՐԵՄԻ ՀԱՄԱՐ
200 գ կարագ
1 տուփ եփած խտացրած կաթ

ՋՆԱՐԱԿԻ ՀԱՄԱՐ
2 ճաշի գդալ շաքարավազ
2ճաշի գդալ կակաո
3 ճաշի գդալ կաթ
30 գրամ կարագ

1. Առաջին հերթին պատրաստում ենք խմորը, փափկեցնում ենք կարագը, ավելացնում ենք մածունը` նախապես մեջը լցնելով սոդան ու քացախը, ալյուրը և ստանում ենք փափուկ խմոր, այն ծածկում ենք պոլիէթիլենային ծածկույթով ու դնում 1 ժամ սառնարանը:


2. Մինչ կսառչի խմորը. մենք պատրաստում ենք Խրճիթի միջուկը` Երկար երկար կտրատում ենք մեր մուրաբայի հատիկները, եթե լոխում է, ուրեմն լոխումը, ընկույզը, եթե
գիլասի մուրաբա է, ապա քամիչի մեջ ենք լցնում հատիկները ու քամում ենք:







3. 1 ժամը լրանալուն պես մեր խմորը հանում ենք սառնարանից և բաժանում ենք 15 հավասար գնդիկների: Մեկը թողնում ենք գրտնակելու համար, մնացածը դնում ենք նորից սառնարան:






















































































 4. Խմորը բացում ենք 8-10 սմ լայնությամբ և Ձեր ջեռոցի թավայի երկարությամբ և մեջը տեղադրում ենք մեր միջուկը ու փակում: Ստացվում է երկար ձող, տեղադրում ենք միանգամից թավայի մեջ ու
միացնում ենք տաքանալու մեր ջեռոցը:



5. Նույն գործողությունը կատարում ենք սառնարանում
տեղակայված բոլոր գնդերի
հետ: Եթե Ձեր միջուկը մի քանի բաղադրամասերից, ապա ամեն մի ձողիկի մեջ լցոնեք  միայն մի տեսակը` հատիկների հետ նաև ընկույզը:

6. Երբ թավան լցվում է ձողերով, այն դնում ենք 200 աստիճան տաք ջեռոցի մեջ:
7. Ջեռոցից ձողերը կհանեք այն ժամանակ, երբ նրանք աննշան կկարմրեն:


8. Երբ բոլոր ձողերը պատրաստ են, անցնում ենք կրեմի պատրաստմանը: Թուլացրած կարագին քիչ-քիչ ավելացնում ենք խտացրած կաթը և խառնելով ստանում միասեռ զանգված:

9. Սառը ձողերից 5-ը հատը շարում ենք իրար կողք և վրան քսում կրեմ: Երկրորդ հարկի վրա շարում ենք 4 ձող, երրորդին` 3, չորրորդին ` 2 և վերջինին` 1: ԵՎ ամբողջ խրճիթը ծածկում ենք կրեմով:
10. Պատրաստում ենք ջնարակ` համեմատած թույլոտ և ծորացնում խրճիթի վրա: Մեր խրճիթը կարելի է կտրել և համտեսել 3 ժամից:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ


No comments:

Post a Comment

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։