ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խմոր
125 գրամ կարագ կամ մարգարին
300գրամ ալյուր
1 ճաշի գդալ շաքարավազ
1 պտղունց աղ
1 ձվի դեղնուց
2 ճաշի գդալ սառը ջուր
Միջուկ
4-5 խնձոր
Կրեմ
1 բաժակ կաթ
1 բաժակ շաքարավազ
1 ճաշի գդալ ալյուր կամ օսլա
0.5 թեյի գդալ դարչին
1. Կարագը կամ մարգարինը անցկացնում ենք քերիչով, ավելացնում ալյուրը ու լավ շաղախում: Այնուհետև ավելացնում ենք ձվի դեղնուցն ու ջուրը ու լավ հունցում: Հունցելուց հետո այն դնում ենք սառնարանը` մոտ 30 րոպե:
2. Հաջորդը պատրաստում ենք կրեմը: Դրա համար շաքարավազն ու ալյուրը լավ խառնում ենք, ավելացնում կաթը, միատարր զանգված ստանալով` այն լցնում ենք հաստ հատակով կաթսայի կամ թավայի մեջ ու ցածր կրակի վրա դնում: Կրակին անընդհատ խառնում ենք, մինչև եռալը, այն պնդանալու է և բլբլթա, այդ ժամանակ հեռացնում ենք կրակից, ավելացնում ենք դարչինը և թողնում սառչի:
3. Մեր սառած խմորը հանում ենք ու գրտնակում` ջեռոցի տարայից բոլոր կողմերից 5-7 սմ ավելի մեծ: Տարայի հատակն ու եզրերը կարագով կամ բուսայուղով պատում ենք ու խմորը տեղադրում մեջը:
4. Խնձորները մաքրում ենք կեղևից և բարակ-բարակ կտրատում, այնուհետև շարում տարայի մեջ` ինչպես նկարում է:
5. Սառած կրեմը լցնում ենք խնձորներով դասավորած խմորի մեջը և ավելորդ խմորներով ձևավորում:
6. Թխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում այնքան, մինչև մեր բլիթի երեսը կարմրի:
No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։