Sunday, July 20, 2014

Fish Filets Poached in White Wine with Mushrooms / Սնկով և Գինով Եփած Ձուկ


Եթե այս ճաշատեսակի պատրաստելուց առաջ ես լսեյի ձկան և սնկի համերի համադրության մասին, հաստատ կմտածեյի դրանք անհամատեղելի են, բայց արի ու տես, որ այդպես չէ :) 
Եվ դա ես գտա սիրելի Ջուլիա Չայլդի մոտ. մնացեք մեզ հետ 
 ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ /6 հոգու համար /

400 գրամ սունկ
1-1,3 կգ ձկան ֆիլե /մեր դեպքում իշխան էր/
150 գրամ կարագ
4 ճյուղ կանաչ սոխ
1 գլուխ սոխ
1 գազար
3/4- բաժակ սպիտակ չոր գինի կամ 1 1/2 բաժակ գինու քացախով հագեցած ջուր
2 ճաշի գդալ ալյուր
150- 200 գրամ թթվասեր
մի քանի կաթիլ լիմոնի հյութ
1/4 բաժակ հոլանդական պանիր
աղ, սև պղպեղ


1.Նրանց համար, ովքեր չունեն պատրաստի ձկան ֆիլե,
 լվանում ենք ձուկն ու հեռացնում կաշին, եթե ցանկանում եք թողնել ձուկն առանց փշերի, ապա զգուշությամբ հեռացնում եք ողնաշարից, բայց ես թողել էի փշերը, դրանք ուտելուց մեծ դժվարություն չներկայացրեցին: Ստանում ենք տափակ կտորներ, ինչպես նկարում է:

  







2. Սոխը կտրատում ենք և 20 գրամ կարագի հետ դնում 5սմ խորությամբ տարայի մեջ: Ձկան կտորները համեմում ենք աղով և սև պղպեղով ու դնում սոխի վրա: Վրան լցնում ենք 30 գրամ կտրատած կարագը,գինին կամ քացախով հագեցած ջուրը, ծածկում ենք տարան ու դնում տաքացրած ջեռոցը և եփում 10-20 րոպե, եթե պատառաքաղը հեշտությամբ մտնում է մսի մեջ, ուրեմն այն պատրաստ է:










3. Սոխն ու գազարը կտրատում ենք ու տապակում թավայի մեջ մոտ 3 րոպե, այնուհետև ավելացնում ենք սունկը և տապակում 2-3 րոպե` առանց կարմրացնելու, վերցնում ենք կրակից և համեմում աղով ու պղպեղով:













4. Սնկի մասսան լցնում ենք ջեռոցից հանած ձկան վրա ու քամում ենք հեղուկը խորը հատակով թավայի մեջ: Այն դնում ենք կրակին ու հասցնում եռման աստճանի, ավելացնում ենք մնացած կարագը, ալյուրը, թթվասերը և լիմոնի մի քանի կաթիլ, համեմում ենք աղով ու պղպեղով ու լավ խառնում, որ ստացվի միասեռ սոուս:



5. Սոուսը լցնում ենք մեր ձկան վրա, վրան լցնում ենք քերած պանիրը, փակում ենք տարան ու դնում ջեռոցը 5-7 րոպե:







ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

2 comments:

  1. Ես սա փորձել եմ, բայց ձեռքիս տակ կարմիր գինի էր։ Գույնը մուգ ստացվեց, բայց դա էական չի. համն անմահական էր։
    Շնորհակալություն բաղադրատոմսի համար։

    ReplyDelete
  2. Շատ համեղ էր, ամեն ինչ արել եմ այնպես, ինչպես նշված էր, ընտանիքիս անդամները հիացած էին: Կարծում եմ նաև, որ ձկան փոխարեն հավն էլ համեղ կլինի:
    Շնորհակալություն

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։