Sunday, June 29, 2014

Macaroni with Broccoli & Mushroom / Բրոկոլիով ու Սնկով Մակարոն


Այս մակարոնը բրոկոլիի հետ չտեսնված նուրբ է ու համեղ /իհարկե եթե սիրում եք բրոկոլի և սունկ/: Նկարները նայելիս հասկացա, որ էլի եմ ուզում ուտել իրենից :))))

Բաղադրությունը 4-6 հոգու համար

500գ մակարոն /ցանկալի է տափակ սպագետիներից և ցանկալի է իտալական/
300-400գ բրոկոլի
300գ-400գ սունկ
Կես տրցակ կանաչ սոխ
200գ պանիր
100գ սերուցք կամ թթվասեր
աղ և սև պղպեղ

1. Եփում ենք մակարոնը և քամում:









2. Մակարոնի եփվելու ընթացքում քիչ ջրով եփում ենք
նախօրոք կտրատած սունկը:








3. Երբ ջուրը համարյա քաշվել է, ավելացնում ենք կտրատած
սոխը ու բրոկոլին, աղև սև պղպեղը և եփում ենք մոտ 5-10 րոպե, այնքան, որ զգանք բրոկոլին փափկել է ու եփված է:






4. Ավելացնում ենք սերուցքն ու քերած պանիրը, թողնում ենք կրակին այնքան, որ պանիրը հալվի, ավելացնում ենք կարագը ու վերցնում կրակից, կամ մատուցում եք առանձին մակարոնի հետ կամ էլ խառնում եք ու մատուցում մեկ սկուտեղի մեջ և վայելում ենք մեր նրբահամ մակարոնը:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

No comments:

Post a Comment

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։