Sunday, April 27, 2014

Mushroom Soup With Cheese / Պանրով Սնկապուր

Այս սուպը շատ համեղ է և հագեցնող շատ փոքր քանակից:


ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ /6 Անձի համար/

0,5կգ սունկ
150գ բլղուր
1 գլուխ սոխ
3լ ջուր
200-300գ հալած պանիր
80-100գ կարագ
2 ճյուղ համեմ կամ սամիթ

1. 3լ ջուրը կաթսայի մեջ լցնել և հասցնել եռման աստճանի:








2. Կտրատել սունկը և սոխը, լվանալ բլղուրը և եփել եռացող ջրում մոտ 30 րոպե:



3. Երբ տեսնեք, որ սունկը եփված է 1 բաժակ սուպի հեղուկից լցնել առանձին ամանի մեջ, լցնել այնտեղ հալած պանիրը և հարիչով հարել: Իմ պանիրը "янтарь " ֆիրմայի հալած պանիրն էր, որից օգտագործեցի 4 տուփ:
4. Հարած պանրի զանգվածը լցնել սուպի մեջ և լավ խառնել, թողնել մինչև եռալը, ավելացնել կարագը և կանաչին ու վերցնել կրակից: Կարագը ես վերջում եմ լցնում սուպերին, որպեսզի չկորչեն թանկագին վիտամինները:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

2 comments:

  1. Էս ապուրից ես պատրաստել էի, բայց բլղուրի փոխարեն ալյուր էի լցրել (կարագը առանձին թավայի մեջ հալեցրել էի, ավելացրել 2 ճ/գ ալյուր ու 2 րոպե խառնելով բովել։ Ապա ավելացրել 200 գ թթվասեր ու մարմանդ կրակին անընդհատ խառնելով՝ ստացել համասեռ զանգված։ Ստացված զանգվածը ավելացրել եմ ապուրին։ Իսկ հալեցրած պանիր մեկ տուփ էի օգտագործել։
    Ընտանիքիս անդամները շատ հավանեցին, բայց ինձ դուր չեկավ։

    ReplyDelete
    Replies
    1. Ձեր նշած ձևով կփորձեմ պատրաստել, ինձ հաստատ դուր կգա:

      Delete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։