Մայոնեզ պատրաստելուց հետո ես էլ ոչ մի անգամ մայոնեզ չեմ գնել, և նրանով է հարմար պատրաստելը, որ կարող ես նրան տալ նախընտրածդ համը: Մայոնեզ պատրաստելն առաջին հայացքից թվում է, թե շատ բարդ է, բայց դա կախված է, թե ինչով են պատրաստում` ավելի շուտ խառնում մայոնեզը:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ /500գ մայոնեզ պատրաստելու համար/
2 ձու
1/2 թգ աղ
1/3 թգ մանանեխ
1ճգ քացախ կամ լիմոնի հյութ
50գ ձիթապտղի բուսայուղ
400գ արևածաղկի բուսայուղ
Նախ նշեմ, որ մայոնեզ պատրաստում են հարիչով /mixer/, մեկ այլ հյութի հարիչով /блендер/ և ձեռքի հարիչով /ручной блендер/ հայերենով բոլորը հարիչներ են կոչվում: Նշեմ, որ ամենահարմարն ու արագը պատրաստվում է ձեռքի հարիչով:
1. Ձեռքի հարիչով /ручной блендер/ մայոնեզ պատրաստելիս
Այն պատրաստելու համար պետք է ընտրել նեղ, խորը տարա, ինչպես նկարում է: Տարայի մեջ լցնում ենք նախ ձուն, այնուհետև մյուս բաղադրամասերը, հարիչի գլխիկը դնում ենք ձվի դեղնուցի վրա ու միացնում կոճակը: Հենց արդեն 10 վայրկյանից կտեսնեք ինչպես է տարայի հատակում առաջանում մայոնեզ: Հարիչը վերև և ներքև եք սկսում բարձրացնել և իջեցնել և կարելի է ասել 1-2 րոպեից մեր մայոնեզը
պատրաստ է: Համտեսեք մայոնեզը, և եթե ինչ որ բաղադրամաս կուզեիք ավելացնել, ապա ավելացրեք և նորից մի փոքր հարեք:
2. Հարիչով /mixer/մայոնեզ պատրաստելիս
Լցնում ենք բոլոր բաղադրամասերը բացի բուսայուղից, հարիչի առավելագույն չափով հարում ենք, այնուհետև հարիչի արագությունը իջեցնում ենք նվազագույն աստիճանի ու մասսայի վրա ավելացնում ենք բուսայուղը շատ բարակ շիթով, ու ամբողջ ընթացքում հարում ենք, մայոնեզը պատրաստ է դառնում մոտ 10 րոպեից: Համտեսեք մայոնեզը, և եթե ինչ որ բաղադրամաս կուզեիք ավելացնել, ապա ավելացրեք և նորից մի փոքր հարեք:
3. Հյութի հարիչով /блендер/ մայոնեզ պատրաստելիս
Լցնում ենք բոլոր բաղադրամասերը բացի բուսայուղից և հարում, այնուհետև ավելացնում ենք բուսայուղը շատ բարակ շիթով, ու հարում, այս հարիչով պատրաստելիս բարդությունը կայանում է նրանում, որ պատրաստված մայոնեզի մասսան, որը լցվող բուսայուղը սոսնձի նման կպցնում է իրար ու մայոնեզ դարձնում, կպչում է հարիչի պատերին ու պետք է պատրաստելու ընթացքում պատերից դեպի կենտրոն տանել: ԵՎ մայոնեզը պատրաստ կլինի մոտ 10 րոպեից: Համտեսեք մայոնեզը, և եթե ինչ որ բաղադրամաս կուզեիք ավելացնել, ապա ավելացրեք և նորից մի փոքր հարեք:

No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։