Այս հավե գնդիկները պատրաստել է Սաթենիկը, այն շատ յուրօրինակ է և տոնական:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1 հավի դոշ
0.25 բաժակ աղացած ընկույզ
50 գրամ հոլանդական քերած պանիր
1 ձու
50 գրամ բուսայուղ
1 գունդ շերտավոր խմոր
1 ճաշի գդալ քունջութ
սունելի խմելի
սև պղպեղ
1 պտղունց չոր ծիտրոն
1. հավի դոշը կտրատում ենք ու եփում: Եփելուց հետո մանրացնում ենք ու վրան ավելացնում համեմունքներն ըստ ճաշակի, քերած պանիրը, ընկույզը, ձուն և մի լավ խառնում, որ ստացվի միասեռ զանգված:
2. Ստացված զանգվածից սարքում ենք ոչ մեծ գնդիկներ: Թավայի մեջ լցնում ենք բուսայուղը և գնդիկները մի փոքր տապակում ենք, որպեսզի կեղևապատվեն:
3. Կարմրացրած գնդիկների վրա ենք փաթաթում բարակ կտրատած շերտավոր խմորը` ինչպես նկարում է:
4. Այնուհետև վրան քսում ենք մնացած կես ձուն, ցանում ենք քունջութ և եփում 200 աստիճան ջեռոցում, այնքան մինչև կկարմրեն մեր գնդիկները:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։