Այս բլիթներին կարելի է նաև անվանել Ժենգյալով հաց, սակայն այդպես չենք անվանում, քանի որ այստեղ օգտագործված են երևանցիներին հասանելի կանաչեղենի տեսակներ, իհարկե որոնք կարելի է փոփոխել ըստ նախասիրության ու ձեռքի տակ եղածի:
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Խմոր
4 բաժակ ալյուր
1 բաժակ գոլ ջուր
0.25 թեյի գդալ խմորիչ
աղ
Միջուկ
3 կապ բազուկի ճավ
2 կապ մաղադանոս
2 կապ համեմ
2 կապ կանաչ սոխ
2 կապ հազար
2 կապ թարխուն
աղ, կարմիր և սև պղպեղ
լիմոնի աղ /թրթնջուկի փոխարեն/
1. Ալյուրը լցնում ենք լայն թասի մեջ, գոլ ջրի մեջ լցնում ենք խմորիչը, խառնում ենք այնքան, որ լուծվի, ավելացնում ենք մի փոքր աղ և լցնում ալյուրի վրա, այն լավ խառնում ենք, ծածկում ու դնում մի կողմ, որ հանգստանա, 1 ժամից այն ուռած կլինի մի հատ ձեռքով նստացնում ենք այն, հետո նորից թողնում 1 ժամ մնա, որից հետո յն պատրաստ է:
2. Մինչ մեր խմորը կհանգստանա մենք մանրամասն լվանում ենք ողջ կանաչեղենը, դնում սրբիչի վրամ,որ լավ քամվի, որից հետո կտրատում ենք և խառնում միմյանց, ավելացնում լիմոնի աղն ու համեմունքներն ըստ ճաշակի:
3. Այնուհետև խմորը հունցում ենք, գրտնակում կլոր մոտ 30 սմ տրամագծով, մեջտեղում լցնում ենք մջուկը:
4. Փակում ենք այն, ինչպես նկարում է ու դնում 200 աստիճան ջեռոցի մեջ:
5. Երբ կարմրում են մեր բլիթները, հանում ենք ջեռոցից այն արդեն պատրաստ է: Շատ համեղ է այն ուտել կարագով, տաք վիճակում ճեղք ենք անում ավելացնում կարագ և համտեսում:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Lil jan nenc axorjeli tesq uni:) es sa vaxe anpayman kpatrastem:) shat uraxaca uzum ei vaxe inch vor nor ban patrastel u karevore hamex kartum em sa ayn e inch ind petq er***du iroq vor ognum es mez xohanocum shat apres janiks:)***
ReplyDelete