Այս տապական շատ նուրբ ու հետաքրքիր համ ունի, որին լրացնում է բանջարեղենը. ես արդեն մի քանի անգամ պատրաստել եմ այս ճաշատեսակը, և ամեն անգամ ինձ թվում է, թե բանջարեղենը քիչ է ստացվել (չնայած դրան, որ ամեն անգամ ավելի ու ավելի եմ ավելացնում քանակը): Առանձնահատուկ է հավը ոչ միայն իրեն համեմած համեմունքներից այլ նաև մարինացման եղանակից, որի շնորհիվ հավը հավասարաչափ ձեռք է բերում նույն համը:
Բաղադրությունը (6-8 հոգու համար)
Մարինացման համար
1 հավ (1.2-1.8 կգ)
1բ (200գ) աղ
1բ (200գ) շաքարավազ
1-1.5լ ջուր
Բանջարեղեն
6-8 (800գ-1կգ) կարտոֆիլ
5-8 (500գ) գազար
3-4 գլուխ միջին սոխ
1.5 տրցակ (500-600գ) նեխուրի (քյարավուզի) կոթեր
1թեյի գդալ համեմի սերմ
1թեյի գդալ անիսոնի սերմ
0.5 թեյի գդալ աղացած սև պղպեղ
3 ճաշի գդալ բուսայուղ
աղ ըստ ճաշակի և անհրաժեշտության
1. Հավը մարինացնելու համար վերցնում ենք խորը թաս, որը կծածկի մեր հավին, ավելացնում ենք շաքարավազն ու աղը և խառնելով լուծում ջրում, այնուհետև մեր նախապես լավ լվացված հավը դնում ենք նրա մեջ, եթե ջուրը քիչ լինի ավելացրեք այնքան, որ հավը համարյա ծածկվի: Դրանից հետո ծածկեք այն պոլիէթիլենային շերտով ու դրեք սառնարանը ուղիղ 1 ժամ, եթե դուք անալի եք սիրում պատրաստել կամ հավը կտրատել եք կամ փոքր է չափով, ապա 40 րոպե թողեք սառնարանում:
2. Մինչ հավը կմարինացվի պատրաստեք բանջարեղենը` կտրատեք նեխուրի կոթերը, սոխը, գազարը և կարտոֆիլը:
3. Համեմելու համար պատրաստենք մեր համեմունքները: Վերցնում եք համեմի, անիսոնի սերմերը, ավելացնում սև պղպեղ և աղացով միասին աղում, իսկ եթե պատրաստի աղացած ունեք, ապա ուղղակի խառնեք իրար:
4. Կտրատած գազարը, սոխն ու նեխուրը ջեռոցի թավայի կենտրոնում լցրեք, համեմունքը բաժանեք 4 մասի և համեմունքի 1/4 մասով համեմեք, ավելացրեք նաև աղ, բայց մի փոքր սովորականից քիչ, քանի որ հավի ջուրը եփվելուց թափվելու է բանջարեղենի վրա ու կարող է աղի ստացվել:
5. Այնուհետև համեմունքի մյուս 1/4 մասով համեմեք կարտոֆիլը` ավելացնելով աղ և 2 շաչի գդալ բուսայուղ:
6. Մնացած համեմունքով պատել հավը դնել թավայի կենտորնում լցված բանջարեղենի վրա, վրան լցնել 1 ճաշի գդալ բուսայուղը:
7. Հավի շուրջը շարել կարտոֆիլը և դնել 220-250 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 1 ժամ, հավի և կարտոֆիլի կարմրելուց ինքներդ էլ կզգաք, թե երբ է պատրաստ: Մատուցել տաք վիճակում:
Բաղադրությունը (6-8 հոգու համար)
Մարինացման համար
1 հավ (1.2-1.8 կգ)
1բ (200գ) աղ
1բ (200գ) շաքարավազ
1-1.5լ ջուր
Բանջարեղեն
6-8 (800գ-1կգ) կարտոֆիլ
5-8 (500գ) գազար
3-4 գլուխ միջին սոխ
1.5 տրցակ (500-600գ) նեխուրի (քյարավուզի) կոթեր
1թեյի գդալ համեմի սերմ
1թեյի գդալ անիսոնի սերմ
0.5 թեյի գդալ աղացած սև պղպեղ
3 ճաշի գդալ բուսայուղ
աղ ըստ ճաշակի և անհրաժեշտության
1. Հավը մարինացնելու համար վերցնում ենք խորը թաս, որը կծածկի մեր հավին, ավելացնում ենք շաքարավազն ու աղը և խառնելով լուծում ջրում, այնուհետև մեր նախապես լավ լվացված հավը դնում ենք նրա մեջ, եթե ջուրը քիչ լինի ավելացրեք այնքան, որ հավը համարյա ծածկվի: Դրանից հետո ծածկեք այն պոլիէթիլենային շերտով ու դրեք սառնարանը ուղիղ 1 ժամ, եթե դուք անալի եք սիրում պատրաստել կամ հավը կտրատել եք կամ փոքր է չափով, ապա 40 րոպե թողեք սառնարանում:
2. Մինչ հավը կմարինացվի պատրաստեք բանջարեղենը` կտրատեք նեխուրի կոթերը, սոխը, գազարը և կարտոֆիլը:
4. Կտրատած գազարը, սոխն ու նեխուրը ջեռոցի թավայի կենտրոնում լցրեք, համեմունքը բաժանեք 4 մասի և համեմունքի 1/4 մասով համեմեք, ավելացրեք նաև աղ, բայց մի փոքր սովորականից քիչ, քանի որ հավի ջուրը եփվելուց թափվելու է բանջարեղենի վրա ու կարող է աղի ստացվել:
5. Այնուհետև համեմունքի մյուս 1/4 մասով համեմեք կարտոֆիլը` ավելացնելով աղ և 2 շաչի գդալ բուսայուղ:
6. Մնացած համեմունքով պատել հավը դնել թավայի կենտորնում լցված բանջարեղենի վրա, վրան լցնել 1 ճաշի գդալ բուսայուղը:
7. Հավի շուրջը շարել կարտոֆիլը և դնել 220-250 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 1 ժամ, հավի և կարտոֆիլի կարմրելուց ինքներդ էլ կզգաք, թե երբ է պատրաստ: Մատուցել տաք վիճակում:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Մըմ, կարելի է փորձել։
ReplyDelete