Այս Ռուլետի պատրաստումը շատ մատչելի է ու շատ արագ, մանավանդ ձմռան ամիսներին պահածո ջեմերի վերջացնելու լավ միջոց է :)))
3 խոշոր կամ 4 միջին ձու
1/2 բաժակ շաքարավազ
1 ճաշի գդալ մեղր
1ճաշի գդալ քացախ
1թեյի գդալ սոդա
2 ճաշի գդալ բուսայուղ կամ 50 գրամ կարագ
1 բաժակ ալյուր
Միջուկ
ցանկացած տեսակի ջեմ 400գրամ
կամ կակաոով ջնարակ /глазурь/
կամ ցանկացած տեսակի կրեմ
կարելի է նաև կրեմի հետ տեղադրել հատապտուղներ կամ կտրատած մրգեր
1. խորը թասի մեջ կոտրել 3 ձուն և շաքարավազի հետ հարել, ավելացնել մեղրը, գդալի մեջ լցնել քացախը, վրան ավելացնել սոդան և լցնել մասսայի վրաավելացնել բուսայուղը ու ամենավերջում ալյուրը:
2. Ջեռոցի թավայի վրա քսել բուսայուղ կամ կարագ ու խմորը լցնել մեջը, հավասարաչափ տարածել, ապա թխել 180-200 աստիճան ջեռոցում:
3. Մոտ 5 րոպեից այն պատրաստ է լինում, երբ երեսը կարմրում է, ուրեմն եփված է, հանեք ջեռոցից:
4. բահիկով խմորի տակը առանձնացրեք թավայից ու այն շուռ տվեք թաց սրբիչի վրա:
5. Այս ժամանակ գործեք հնարավորինս արագ, վրան հավասարաչափ քսեք ջեմը և սրբիչի օգությամբ փաթաթեք: Ձևավորման համար կարող եք վրան ցանել մի փոքր շաքարի փոշի, կամ ջնարակով պատել:
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ?

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Լիլ,իսկապես շատ պարզ պատրաստում ունի, ապրես, անպայման կսարքեմ, ու երևի ջնարակով))
ReplyDeleteՆշեմ, որ 2 ճաշի գդալ բուսայուղ կամ 50 գրամ կարագը պետք է նաև լցնել խմորի մեջ:
ReplyDeleteՇնորհակալություն, շատ համեղ է ստացվում և կարևորը շատ արագ
ReplyDeleteԱյո, անսպասելի հյուրեր ունենալու դեպքում իմ փրկիչն այս ռուլետն է արագ և համեղ:)
ReplyDelete