ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1․ 1 միջին սիգա ձուկ կամ հում ձկան ֆիլե/այլ ձկով չեմ փորձել, երևի նույնպես համեղ կլինի՝ օրինակ իշխանով կամ կարմրախայտով/՝ մոտ 0,5-0,8 կգ
2․ 6 միջին գազար
3․ 2 սոխ
4․ 300գ մայոնեզ
5․2ճգ բուսայուղ
աղ, սև պղպեղ
1․ Նախ եփում ենք ձուկը՝ աղով, ձկան ջուրը չենք թափում։
2․ Քերում ենք գազարը, կտրատում սոխը՝ միջին մեծության, ու բուսայուղով տապակում թավայի մեջ՝ այնքան, որ գազարը մի փոքր գույնը փոխի՝ մոտ 5-7 րոպե, ավելացնում ենք մի պտղունց աղ։
3․ Վերցնում ենք խորը մեծոտ ափսե ու սկսում ենք մեջը տեղադրել մեր սալաթը։ Գազարը կիսում ենք 3 մասի՝ մի փոքր էլ ձևավորման համար, մի մասը լցնում եք ափսեյի հատակին։
4․ Ձկանը ազատում ենք փշերից, ու կիսում 2 հավասար մասերի․1մասը դասավորում ենք գազարի վրա՝ վրան լցնում 2-4 ճաշի գդալ եփած ձկան ջուրը։
5․ Այնուհետև վրան քսում մայոնեզի մի շերտ, հետո նորից գազարի շերտը, ձկան շերտը՝ չենք մոռանում ձկան ջուրը, մայոնեզ ու վերջում էլի գազարի վերջին շերտը, վրան քսում ենք մայոնեզ, ձևավորման համար մի փոքր գազար եմ եզրերին լցնում ու մեր սալաթը պատրաստ է։ Այն փակում ենք դնում սառնարանը և համտեսում կամ հաջորդ օրը կամ գոնե 5-6 ժամ հետո։
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
No comments:
Post a Comment
Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։