Եթե այս ճաշատեսակի պատրաստելուց առաջ ես լսեյի ձկան և սնկի համերի համադրության մասին, հաստատ կմտածեյի դրանք անհամատեղելի են, բայց արի ու տես, որ այդպես չէ :)
Եվ դա ես գտա սիրելի Ջուլիա Չայլդի մոտ. մնացեք մեզ հետ
400 գրամ սունկ
1-1,3 կգ ձկան ֆիլե /մեր դեպքում իշխան էր/
150 գրամ կարագ
4 ճյուղ կանաչ սոխ
1 գլուխ սոխ
1 գազար
3/4- բաժակ սպիտակ չոր գինի կամ 1 1/2 բաժակ գինու քացախով հագեցած ջուր
2 ճաշի գդալ ալյուր
150- 200 գրամ թթվասեր
մի քանի կաթիլ լիմոնի հյութ
1/4 բաժակ հոլանդական պանիր
աղ, սև պղպեղ
1.Նրանց համար, ովքեր չունեն պատրաստի ձկան ֆիլե,
2. Սոխը կտրատում ենք և 20 գրամ կարագի հետ դնում 5սմ խորությամբ տարայի մեջ: Ձկան կտորները համեմում ենք աղով և սև պղպեղով ու դնում սոխի վրա: Վրան լցնում ենք 30 գրամ կտրատած կարագը,գինին կամ քացախով հագեցած ջուրը, ծածկում ենք տարան ու դնում տաքացրած ջեռոցը և եփում 10-20 րոպե, եթե պատառաքաղը հեշտությամբ մտնում է մսի մեջ, ուրեմն այն պատրաստ է:
4. Սնկի մասսան լցնում ենք ջեռոցից հանած ձկան վրա ու քամում ենք հեղուկը խորը հատակով թավայի մեջ: Այն դնում ենք կրակին ու հասցնում եռման աստճանի, ավելացնում ենք մնացած կարագը, ալյուրը, թթվասերը և լիմոնի մի քանի կաթիլ, համեմում ենք աղով ու պղպեղով ու լավ խառնում, որ ստացվի միասեռ սոուս:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Ես սա փորձել եմ, բայց ձեռքիս տակ կարմիր գինի էր։ Գույնը մուգ ստացվեց, բայց դա էական չի. համն անմահական էր։
ReplyDeleteՇնորհակալություն բաղադրատոմսի համար։
Շատ համեղ էր, ամեն ինչ արել եմ այնպես, ինչպես նշված էր, ընտանիքիս անդամները հիացած էին: Կարծում եմ նաև, որ ձկան փոխարեն հավն էլ համեղ կլինի:
ReplyDeleteՇնորհակալություն