Loading...

Tuesday, March 6, 2012

Jam Roll / Ջեմով Ռուլետ

Այս Ռուլետի պատրաստումը շատ մատչելի է ու շատ արագ, մանավանդ ձմռան ամիսներին պահածո ջեմերի վերջացնելու լավ միջոց է :)))


ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ?



3 ձու
0.5 բաժակ շաքարավազ
1 ճաշի գդալ մեղր
1ճաշի գդալ քացախ
1թեյի գդալ սոդա
2 ճաշի գդալ բուսայուղ կամ 50 գրամ կարագ
1 բաժակ ալյուր

Միջուկ
ցանկացած տեսակի ջեմ 400գրամ
կամ կակաոով ջնարակ /глазурь/
կամ ցանկացած տեսակի կրեմ
կարելի է նաև կրեմի հետ տեղադրել հատապտուղներ կամ կտրատած մրգեր

1. խորը թասի մեջ կոտրել 3 ձուն և շաքարավազի հետ հարել, ավելացնել մեղրը, գդալի մեջ լցնել քացախը, վրան ավելացնել սոդան և լցնել մասսայի վրաավելացնել բուսայուղը ու ամենավերջում ալյուրը:
2. Ջեռոցի թավայի վրա քսել բուսայուղ կամ կարագ ու խմորը լցնել մեջը, հավասարաչափ տարածել, ապա թխել 180-200 աստիճան ջեռոցում:

3. Մոտ 5 րոպեից այն պատրաստ է լինում, երբ երեսը կարմրում է, ուրեմն եփված է, հանեք ջեռոցից:






4.  բահիկով խմորի տակը առանձնացրեք թավայից ու այն շուռ տվեք թաց սրբիչի վրա:







5. Այս ժամանակ գործեք հնարավորինս արագ, վրան հավասարաչափ քսեք ջեմը և սրբիչի օգությամբ փաթաթեք: Ձևավորման համար կարող եք վրան ցանել մի փոքր շաքարի փոշի, կամ ջնարակով պատել:


ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ



4 comments:

  1. Լիլ,իսկապես շատ պարզ պատրաստում ունի, ապրես, անպայման կսարքեմ, ու երևի ջնարակով))

    ReplyDelete
  2. Նշեմ, որ 2 ճաշի գդալ բուսայուղ կամ 50 գրամ կարագը պետք է նաև լցնել խմորի մեջ:

    ReplyDelete
  3. Շնորհակալություն, շատ համեղ է ստացվում և կարևորը շատ արագ

    ReplyDelete
  4. Այո, անսպասելի հյուրեր ունենալու դեպքում իմ փրկիչն այս ռուլետն է արագ և համեղ:)

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։