Saturday, June 18, 2011

Tournedos Sautes Aux Champignons / Սնկով ու Կանապեով Բիֆշտեքս

Այս սթեյքը իմ սիրելի Ջուլիա Չայլդի ցանկից է, տեսքից չվախենաք հանկարծ, ուղղակի միշտ չի ստացվում պատրաստի ուտեստը գեղեցիկ նկարել, քանի որ միշտ այնպես է ստացվում, որ իմ հյուրերը սոված սպասում են, ու հազիվ եմ հասցնում նկարել :)
Մեկ էլ մի բան ավելացնեմ այս սարքելու համար անպայման այնպես ծրագրավորեք, որ հենց վերջացնեք ու մատուցեք, այլապես բիֆշտեքսը չորանում է ու լավ չի ստացվում:

Grilled Fish / Լավաշով Տապակած Ձուկ

Այս ձուկը պատրաստված վիճակում կարծես թե մուշտակով ծածկված մրսած ձուկ լինի :)
Ինչևէ, շատ համեղ էր:
Այս ձկան բաղադրատոմսն ինձ տվել է մեր շատ սիրելի Օֆելիան, ճիշտ է ես մի փոքր ձևափոխեցի այն, բայց հիմնականում նույնն էր: Իրականում ձկան կտորներն են փաթաթում լավաշի մեջ, բայց այդպես ես մտածեցի, որ  ձկան պոչն ու գլուխը կխառնենք :) դրա համար էլ ես ամբողջությամբ պատրաստեցի: Սակայն հասկացա, որ այս դեպքում էլ շատ դժվարանում է ձուկը մասերի կիսել, քանի որ վրայի լավաշը փշրվում է, դրա համար կարելի է ամբողջ ձկան դեպքում այն չդնել լավաշի մեջ, այլև ուղղակի  փաթաթել փայլաթիթեղով: