Loading...

Sunday, August 1, 2010

Gata From Ann / Գաթա Աննայից


Ինձ համար, ինչպես նաև բոլոր հայերիս համար գաթան շատ մեծ տեղ է զբաղեցնում տոնական և ոչ տոնական սեղաններին: Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսել մի շատ համեղ բաղադրատոմս, որը սովորել եմ իմ շատ սիրելի մայրիկից և հավատացնում եմ, որ ստացվում է աշխարհի ամենահամեղ գաթան, իհարկե ճիշտ պատրաստելու դեպքում: Այն պատրաստելը շատ հեշտ է և պահանջում է քիչ ժամանակ: Այս գաթան առանձնապես լավ է պատրաստել նրանց համար, ովքեր ձու չեն սիրում կամ առողջական խնդիրներ ունեն դրա հետ կապված: Ինչպես նաև կարելի է խորիզի փոխարեն խմորի մեջ տեղադրել  տապակած կարտոֆիլ և այն կդառնա <ՊԵՌԱՇԿԻ>, իհարկե գաթայի նման պետք չէ կտրատել, այլև պետք է տալ խմորին պեռաշկու ձև, շատ համեղ է ստացվում փորձեք և կտեսնեք:


ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Խմոր

6բ ալյուր
400գ կարագ
0.5լ մածուն
1թգ աղ
1թգ սոդա
2ձու վրան քսելու համար

Խորիզ

3ճգ կարագ
1բ ալյուր
1բ շաքարավազ
1 պտղց. վանիլ

 1. Նախապես կարագը հարելով թուլացրեք կամ քերիչով անցկացրեք:







2.Ալյուրն ու կարագը լավ խառնել իրար հետ /ձեռքով լավ տրորել/ , ապա ավելացնել մածունը, աղը և սոդան: 






3. Խմորը բաժանել 5 հավասար մասերի, գնդեր պատրաստել և ուղղանկյունու տեսքով գրտնակել:








4.Գրտնակած խմորի մեջտեղում լցնել խորիզը, երկու կողմից փակել ու վրան պատառաքաղով ծակել ու նախշեր անել:





5. Այնուհետև կտրատեք / գեղեցիկ կլինի ձևավոր դանակով/ և դասավորեք ջեռոցի թավայի մեջ: 





6. Դասավորելուց հետո վրան ձու քսեք /եթե խուսափում եք ձու օգտագործելուց կարող եք վրան մածուն քսել/ ու դրեք նախապես տաքացրած ջեռոցում 150-180 աստիճանի տակ: Այն պատրաստ է լինում մոտ 20 րոպեում:





ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ





1 comment:

  1. Lil jan es inch lavn e!!!! u karevory parz patrastman mej:)

    ReplyDelete

Գրեք ձեր մեկնաբանությունները...
Մեկնաբանությունը հրապարակելու համար անհրաժեշտ է «Comments as:» տողում ընտրել էլ.փոստի հասցեով գրանցման առաջարկվող տարբերակներից մեկը, կամ այն հրապարակել «Անանուն» (Anonymous) տարբերակով ու վերջում սեղմել Post comment կոճակը։ Preview կոճակը թույլ է տալիս տեսնել մեկնաբանության ընդհանուր տեսքը մինչև այն հրապարակելը։